Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Բանկերը սկսել են մտածել Մեծ Բրիտանիայից տեղափոխվելու մասին

Բանկերը սկսել են մտածել Մեծ Բրիտանիայից տեղափոխվելու մասին
26.06.2016 | 00:26

Բանկերն արդեն սկսել են քայլեր ձեռնարկել իրենց գործունեությունը Մեծ Բրիտանիայից տեղափոխելու ուղղությամբ։ Ֆրանսիայի կենտրոնական բանկի կառավարիչը նախազգուշացրել է, որ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունները կարող են կորցնել ԵՄ-ում գործելու իրավունքը՝ գրում է The Financial Times-ը: Ներդրումային բանկերն անմիջապես արձագանքել են հանրաքվեի արդյունքներին:

Խոշոր ամերիկյան բանկերը՝ JPMorgan Chase-ը, Goldman Sachs-ը, Bank of America-ն, Citigroup-ը և Morgan Stanley-ն, մեծ մասնաճյուղեր ունեն Մեծ Բրիտանիայում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են աշխատում: Նրանք այժմ պատրաստվում են իրենց գործունեության մի մասը տեղափոխել Դուբլին, Փարիզ և Ֆրանկֆուրտ:


Մեծ Բրիտանիայի ֆինանսական ծառայությունների ոլորտին սպառնացող վտանգն առաջնային է դարձել շաբաթ օրը Ֆրանսիայի կենտրոնական բանկի կառավարիչ Ֆրանսուա Վիլերուա դե Գալոյի խոսքերից հետո, որ նախազգուշացրել է, որ բանկերը կկորցնեն ԵՄ-ում գործելու իրենց իրավունքները, եթե Բրիտանիան լքի միասնական շուկան:

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ